Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Պուտինը հասունացնում է հեղափոխության նախադրյալները Հայաստանում

    Պուտինը հասունացնում է հեղափոխության նախադրյալները Հայաստանում

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 2-ին: Հաստատված է օրակարգը՝ ուր է գնալու, ում հետ է հանդիպելու: Վ. Պուտինն առաջին անգամ չէ այցելում Հայաստան: Սակայն նրա այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ քաղաքացիական հասարակության մի հատված խիստ վրդովված է և պատրաստ է իր բողոքն արտահայտել հակապուտինյան ակցիաներով: Պատճառը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը մեր երկրին տարել-հասցրել է Մաքսային միության դուռը: Վրդովված են նաև առանձին քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ:
  • Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
  • «Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»

    «Թերսնված մարդուն 25 տարի հետո բարեկեցիկ ծերություն ապահովելու խոստումները պարզապես անլուրջ են»

    Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը լայն հեռանկարներ է բացում քառորդ դար հետո կենսաթոշակի անցած քաղաքացիների համար: Բարեկեցիկ ծերություն, որն այնքան նման է ոչ վաղ անցյալում ընդունված մի շարք հռչակագրային դրույթների: Եվ այսպես, 1974թ. հետո ծնված քաղաքացիները կարող էին հավատալ այդ բարեկեցիկ խոստումներին, սակայն, մի փոքր պատմական էքսկուրս կատարելով և հիշողությունը թարմացնելով, կարելի է ճշգրտված փաստել, որ շատ հաճախ պետության կողմից տրված խոստումները մնացել են օդում:
  • Յանուկովիչը հնարավոր է համարում Տիմոշենկոյի ազատ արձակումը

    Յանուկովիչը հնարավոր է համարում Տիմոշենկոյի ազատ արձակումը

    ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հնարավոր է համարում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը, եթե վերջինս փոխհատուցի ՈՒկրաինայի բյուջեին հասցրած ողջ վնասը:
  • «Ցեղասպանության» խնդրում Թուրքիան պայքարում է ոչ այնքան Հայաստանի, որքան հայկական սփյուռքի դեմ»

    «Ցեղասպանության» խնդրում Թուրքիան պայքարում է ոչ այնքան Հայաստանի, որքան հայկական սփյուռքի դեմ»

    «Որքան Ադրբեջանը փորձում է Թուրքիային ներգրավել Ղարաբաղյան հարցում որպես ակտիվ բանակցային կողմ, այդուհանդերձ, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ` Թուրքիան մինչև վերջ կաջակցի՞ իրեն այդ հարցում, թե՞ ոչ: Սակայն այն փաստը, որ ադրբեջանական կողմը բանակցություններում իրեն միայնակ է զգում` խոստովանում են ադրբեջանական քաղաքական շրջանակներում բազմաթիվ պաշտոնյաներ»,-այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդիրներին, կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
  • Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը:
  • Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:
  • «Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»

    «Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»

    «Կարծիք կա, որ եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության ասոցացման համաձայնագիրը, ապա լավ նախադրյալներ կստեղծվեին հայ-թուրքական հարաբերությունների և, հատկապես, սահմանների բացման համար: Իմ կարծիքով, դա այնքան էլ այդպես չէ, քանի որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ:
  • ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    «Ես Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել, որ հասկանամ ՄՄ որոշումը»,- այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, թե այդ փաստաթղթի ոչ միայն մանրամասներին, այլև «խոշորներին» էլ ծանոթ չենք:
  • «Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում»

    «Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բախտի քմահաճույքով նախագահ չեն դառնում»

    Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» պիեսի հիման վրա բեմադրված «Ե՞րբ» տրագիկոմեդիայի պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Ռաֆայել Գրիգորյանն է: Դերերում` Ժենյա Ներսիսյան, Սամվել Սարգսյան, Ռաֆայել Գրիգորյան, Մարո Հակոբյան և այլք: